Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Ռուսաստանն Ուկրաինային կվերադարձնի Ղրիմը, փոխանցում է mk.ru-ն:
«Նախագահ Թրամփը հստակ հասկացնել է տվել, որ նա ակնալում է, որ ռուսական կառավարությունը կզբաղվի Ուկրաինայում իրավիճակի կարգավորմամբ և կվերադարձնի Ղրիմը»,-ասել է Սփայսերը` նշելով, որ «Ղրիմի գրավումը թույլ է տվել Օբամայի ադմինիստրացիան»:
Սփայսերը նշել է, որ Թրամփն այդ հարցում կոշտ դիրքորոշում ունի և շարունակում է պահանջներ ներկայացնել Ռուսաստանին: