Բաթումիի օդանավակայանում Վրաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ԱՄՆ-ի քաղաքացի, ով հետախուզվում է ահաբեկչության մեջ մեղադրանքով, փոխանցում է «Իզվեստիա»-ն:
Ինչպես հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը՝ 1978թ. ծնված տղամարդը, ով ունի ամերիկյան քաղաքացիություն, հետախուզվում է Ինտերպոլի կողմից՝ Տաշքենդի պահանջով:
Նա մեղավոր է ճանաչվել Ուզբեկստանի քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով՝ ահաբեկչություն, քրեական կազմակերպության ստեղծում, դիվերսիոն հարձակման իրականացում, ինչպես նաև զինամթերքի անօրինական պահում:
Ներկա պահին անհրաժեշտ գործընթացներ են կատարվում՝ ԱՄՆ-ի քաղաքացուն Ուզբեկստանին արտահանձնելու համար: