Ալավերդու մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակը կազատվեն աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակն աշխատանքից կազատվեն, իսկ մանկապարտեզն էլ ժամանակավորապես փակվելու է:

Ալավերդու քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ մանկապարտեզը ժամանակավորապես փակելու որոշում են կայացրել` մինչև կլուծվեն կադրային հարցերը` կապված դաստիարակի և տնօրենի աշխատանքից ազատման հետ:

Հավելենք, որ մանկապարտեզը մեկ խմբանոց է, ունի միայն մեկ դաստիարակ: Հիշեցնենք, որ  փետրվարի 14-ին ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտը դուրս էր եկել մանկապարտեզի տարածքից, այնուհետև նրա դին հայտնաբերել էին Դեբեդ գետում։




Լրահոս