Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. պայթյունի հետևանքով տուն է փլուզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Արծվանիստ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, ով 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել։

ArmLur.am-ի հետ զրույցում Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը հայտնեց, որ առավոտյան Ա. Շուքուրյանը փորձել է սուրճ պատրաստել, գազը միացրել է, ինչի հետևանքով էլ առաջացել է պայթյուն, և տան պատն ու առաստաղը փլուզվել են։

«Աղքատ ընտանիք են: Տանը ապրում են երկու որդիներն իրենց երեխաների հետ: Մեծ ընտանիք են»,-ասաց նա:

 




Լրահոս