Armenian text to speach

Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից՝ մահից խուսափելու համար. թալիշ լրագրող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Երևանում ընթանում էր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսը, որին մասնակցում էր նաև թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, ով օրերս փախել է Ադրբեջանից, իր իսկ խոսքով՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան է ստացել Հայաստանում:

Իր ելույթում Միրզոևը նշեց. «Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ Ադրբեջանում, նրանք զրկված են ԶԼՄ-ներում իրենց խնդիրները արծարծելու հնարավորությունից։ Վերջին տարիներին մոտ 300 հազար թալիշ Ադրբեջանից ուղղակի փախել է Ռուսաստան, այնտեղից էլ այլ երկրներ։ Թալիշները բանտարկվում և այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում: Ես Ադրբեջանից ուղղակի փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար: Կարծում եմ Հայաստան գալով չեմ սխալվել»։




Լրահոս