ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Նախընտրական Հայաստան. շահերի՞, թե՞ գաղափարների պայքար. քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

168.am-ը գրում է, որ «168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբը վերսկսում է քննարկումների իր շարքը։ Նախընտրական այս շրջանում մեր նպատակն է` ընտրություններից առաջ քաղաքական ուժերի, քաղաքական, տնտեսական և հասարակական գործիչների, փորձագետների մասնակցությամբ քննարկումների միջոցով նպաստել ընտրողների գիտակցված ընտրությանը։ Քննարկումների շարքի աջակիցներն են «Depop» Կառավարման ինստիտուտը, «Ազատ Ֆարմա» ընկերությունը։

Փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման թեման էր` «Նախընտրական Հայաստան. շահերի՞, թե՞ գաղափարների պայքար»։

Թեման ինչ-որ իմաստով նաև միտումնավոր ենք ընտրել, քանի որ ի սկզբանե հասկանալի է` այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, գրեթե աղերս չունի գաղափարների հետ։ Նախընտրական, դաշինքային գործընթացներում մենք տեսնում ենք, թե ինչպես են իրար հետ միավորվում հակադիր, հակամետ գաղափարական հենք ունեցող ուժերը։

Որո՞նք են այս իրավիճակի պատճառները, ի՞նչն է հանգեցրել քաղաքականության` ըստ էության, ապագաղափարացմանը։ Արդյոք այս հարցում մեղք ունի՞ նաև հասարակությունը, ինչպես հաճախ ասում են հենց քաղաքական գործիչները։

Կա՞ արդյոք այսօր քաղաքականության մեջ գաղափարի պահանջարկ հասարակության կողմից, թե՞ հասարակությունն ընդամենը մեխանիկական սպառողի կարգավիճակում է։ Ի՞նչ անել, որպեսզի այդ պահանջարկն առաջանա։ Քննարկումը վարում էր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, ակումբի հիմնադիր Սաթիկ Սեյրանյանը։

 

Նախընտրական Հայաստան. Շահերի՞, թե՞ գաղափարների պայքար
«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբը վերսկսում է քննարկումների իր շարքը։ Նախընտրական այս շրջանում մեր նպատակն է` ընտրություններից առաջ քաղաքական ուժերի, քաղաքական, տնտեսական և հասարակական գործիչների, փորձագետների մասնակցությամբ քննարկումների միջոցով նպաստել ընտրողների գիտակցված ընտրությանը։ Քննարկումների շարքի աջակիցներն են «Depop» Կառավարման ինստիտուտը, «Ազատ Ֆարմա» ընկերությունը։

Փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման թեման էր` «Նախընտրական Հայաստան. շահերի՞, թե՞ գաղափարների պայքար»։

Թեման ինչ-որ իմաստով նաև միտումնավոր ենք ընտրել, քանի որ ի սկզբանե հասկանալի է` այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, գրեթե աղերս չունի գաղափարների հետ։ Նախընտրական, դաշինքային գործընթացներում մենք տեսնում ենք, թե ինչպես են իրար հետ միավորվում հակադիր, հակամետ գաղափարական հենք ունեցող ուժերը։

Որո՞նք են այս իրավիճակի պատճառները, ի՞նչն է հանգեցրել քաղաքականության` ըստ էության, ապագաղափարացմանը։ Արդյոք այս հարցում մեղք ունի՞ նաև հասարակությունը, ինչպես հաճախ ասում են հենց քաղաքական գործիչները։

Կա՞ արդյոք այսօր քաղաքականության մեջ գաղափարի պահանջարկ հասարակության կողմից, թե՞ հասարակությունն ընդամենը մեխանիկական սպառողի կարգավիճակում է։ Ի՞նչ անել, որպեսզի այդ պահանջարկն առաջանա։ Քննարկումը վարում էր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, ակումբի հիմնադիր Սաթիկ Սեյրանյանը։

Քննարկման մասնակիցներն էին քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Անուշ Սեդրակյանը, Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, «Հեռուստառադիոպետկոմի» և «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին նախագահ և տնօրեն, PR հանրության հետ կապերի, մեդիա մասնագետ, քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը, տնտեսագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ Աշոտ Խուրշուդյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Թևան Պողոսյանը, սահմանադրական իրավունքի մասնագետ, քաղաքագետ Արմեն Մազմանյանը, ազգագրագետ, մշակութաբան, մարդաբան Աղասի Թադևոսյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, քաղաքագետ Արմեն Մինասյանը։

«Ոչ ոք չգիտի` ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել»

Սաթիկ Սեյրանյան.– Հարցս ուղղում եմ Տիգրան Հակոբյանին. անկախացումից հետո նույն խնդիրը կարծես կար նաև այն ժամանակվա կուսակցությունների պարագայում, և ես հիշում եմ` իմ լրագրողական գործունեության ընթացքում, երբ նույնիսկ նոր քաղաքական ուժերի ստեղծումից հետո ասվում էր, որ Հայաստանում կա 3 քաղաքական ուժ` Կոմունիստական կուսակցությունը, Դաշնակցությունը և ՀՀՇ-ն, որոնք գաղափարային տարբերություններ ունեին։ Ինչո՞վ է պայմանավորված քաղաքականության` ըստ էության, ապագաղափարացման այս գործընթացը։

Տիգրան Հակոբյան.- Մի ճշտում կատարեմ. ոչ թե երեք կուսակցություն կար, այլ երեք գաղափարախոսություն. ազատական, որի կրողը, ըստ այդ ասացվածքի հեղինակների` ՀՀՇ-ն էր, կոմունիստական-համայնավար, որի կրողը Կոմունիստական կուսակցությունն էր, և ազգայնական, որի կրողը Դաշնակցությունն էր։ Խոսքը կուսակցությունների մասին չէ, որովհետև այդ կուսակցությունների շարքը եթե մեկնենք, ապա այս կամ այն ձևով յուրաքանչյուր կուսակցություն այն ժամանակ հակված էր այս 3 ընդունված գաղափարախոսություններից մեկին։ Եթե մենք խոսում ենք այնտեղի գաղափարախոսության մասին, երեքն էլ պայմանավորված էին նախ` Հայաստանի անցյալով, որը շատերի համար Հայաստանի ամենափայլուն ժամանակահատվածներից էր. դա կոմունիստական ժամանակահատվածն է, որը բնորոշվում էր Կոմունիստական կուսակցության լայն ներկայությամբ` և՛ խորհրդարանում, և՛ հանրային քաղաքական կյանքում։ Մյուսն ազգապահպանության խնդիրն էր (Դաշնակցություն) և ազատ, անկախ դեմոկրատական գաղափարը (ՀՀՇ)։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս