Անթալիայում Թուրքիայի քաղաքացին սպանել է ռուս կնոջն ու թունավորել երկու երեխաներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հայտարարությանը:
Գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի քաղաքացի Մուամար Գյունը նախ քաղցրավենիք է տվել որդուն՝ Վիկտորին և դստերը՝ Լեյլային (քաղցրավենիքը թունավորված է եղել պեստիցիդով), ապա կրակել կնոջ վրա:
Սպանությունից հետո նա զանգել է ոստիկանություն, հայտնել տեղի ունեցածի մասին և ինքնասպան եղել:
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ, նախնական տվյալներով, դեպքը տեղի է ունեցել կենցաղային խնդիրների պատճառով: