Եղբոր շնորհիվ ձայներ կբերեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա ԱԺ ընտրություններում Տավուշի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու են ոչ միայն ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, գործարար Գրիգոր Ավայանը, նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը, այլ նաեւ Իջեւանի ավագանու անդամ Հասմիկ Ամիրյանը:

Մեր տեղեկություններով՝ Ամիրյանը Իջեւանի վարժարանի տնօրենն է, Իջեւանի ռազմական ոստիկանության պետ Սուրիկ Ամիրյանի քույրը: Դեռեւս 2011թ. «Հետք»-ը գրել էր, որ 2011թ. մայիսի 29-ին տեղի ունեցած Իջեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին, երբ դեռ չէր սկսվել թեկնածուների առաջադրումը, Իջեւանի ռազմական ոստիկանության պետ Սուրիկ Ամիրյանը իր մոտ է կանչել ենթականերին ու հրահանգել, որ առաջիկա ընտրություններում իր քրոջը՝ Հասմիկ Ամիրյանին ներկայացնեն ընտրողների ցուցակներ, եւ անգամ զայրացած հարձակվել է իր ենթականերից մեկի վրա, որը «համարձակվել էր» ընդամենը 5 հոգանուց ցուցակ ներկայացնել:

Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ՀՀԿ-ն, Ամիրյանին առաջադրելով, ոչ թե նպատակ ունի նրան խորհրդարան տանել, այլեւ նրա եւ եղբոր միջոցով ձայներ հավաքել:




Լրահոս