ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքն իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման շուրջ: Լապշինը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ըստ ներկայացված մեղադրանքների՝ նրան կարող է սպառնալ 5-8 տարվա ազատազրկում: Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սեւ ցուցակում»՝ 2011-ին եւ 2012-ին Արցախ այցելելու համար: Սա Հայաստանի եւ Արցախի համար դիվանագիտական ցավոտ ապտակ էր, որին պետք է պատասխանել օպերատիվ եւ շատ կտրուկ։

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ մանրամասն տեղեկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայանցում ժառանգությունը, եւ ի՞նչ՝ կտակը: Խնդրում եմ բացատրել դրանց տարբերությունը:

Սիլվա Խանոյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ժառանգությունը սահմանված օրինական կարգով մահացող քաղաքացու (ժառանգատուի) գույքային եւ որոշ անձնական ոչ գույքային իրավունքների ու պարտականությունների անցումն է մեկ կամ մի քանի անձանց: Վերջինս իրականացվում է ըստ կտակի եւ ըստ օրենքի: Ընդ որում, կտակը առավելություն ունի. ինչքան էլ բարեկամները դժգոհ լինեն, ժառանգությունը կանցնի օտար մեկին, եթե դա էր հանգուցյալի կամքը՝ գրավոր տեսքով ձեւակերպված եւ նոտարով հաստատված: Սակայն կա մի բացառություն. դա ժառանգության պարտադիր մասնաբաժինն է, որի իրավունքն ունեն առաջին հերթի ժառանգորդների ցուցակի անաշխատունակ բարեկամները. նրանք ստանում են կտակի առկայության դեպքում իրենց հասնող բաժնի կեսը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ժառանգությունը գույք է, որը բաղկացած է գույքային իրավունքներից, գույքային պարտականություններից, իրերից եւ այլ գույքից, դրամական միջոցներից: Ժառանգորդների գույքային պարտականությունները առաջանում են ժառանգության ընդունումից առաջ, ժառանգության բացումից անմիջապես հետո՝ մահվան կամ ժառանգողին մահացած ճանաչելու դատարանի որոշման ուժի մեջ մտնելու օրվանից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես գրանցված աշխատող եմ, սակայն հիմա գտնվում եմ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում եւ ստանում եմ ամսական 18.000 դրամ գումար: Պատրաստվում եմ ունենալ 2-րդ երեխան: Ուզում եմ իմանալ՝ ես իմ աշխատավայրից կարո՞ղ եմ ստանալ հղիության եւ ծննդաբերության արձակուրդային վճար: Եվ խնդրում եմ ասեք նաեւ՝ ես ներկայիս 18.000 դրամից բացի՝ 2-րդ երեխայի համար նույնպե՞ս կարող եմ ստանալ 18.000 դրամ

Անահիտ Մնացականյան (30 տարեկան, դեղագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) Մայրության նպաստ նշանակելու, հաշվարկելու եւ վճարելու համար գործատուն ընդունում է անհատական իրավական ակտ.
1. աշխատանքի ներկայացող վարձու աշխատողի դեպքում՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդ հատկացնելու մասին: Այս դեպքում, վարձու աշխատողը գտնվելով հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, այդ արձակուրդի օրացուցային օրերի համար ստանում է մայրության նպաստ.
2. խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի դեպքում՝ մայրության նպաստ վճարելու մասին: Այս դեպքում վարձու աշխատողը շարունակում է մնալ խնամքի արձակուրդում եւ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ ներկայացված անաշխատունակության թերթիկում նշված ժամանակահատվածի օրացուցային օրերի համար ստանում է մայրության նպաստ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ օրենքի պահանջներին բավարարելու դեպքում քաղաքացուն խնամքի նպաստ կնշանակվի մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար: Ընդ որում, նոր ծնված երեխայի համար Ա. Մնացականյանը խնամքի նպաստի իրավունք կունենա նոր ծնված երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:




Լրահոս