ՖՈՏՈ. Իրականում ամենաբարձր լեռն Էվերեստը չէ. միֆեր Երկրի մասին, որոնց մենք հավատում ենք դեռ դպրոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոյություն ունեն բազմաթիվ «փաստեր», որոնք մենք վաղ հասակից որպես բացարձակ ճշմարտություն ենք ընդունում: Մեր մտքով անգամ չի անցնում կասկածել՝ արդյոք դա այդպես է:

Ներկայացնում ենք մոլորություններ, որոնք կօգնեն տեսնել զարմանահրաշ աշխարհը այլ տեսանկյունից և հերթական անգամ զարմանալ՝ որքան անհավանական երևույթեր կան աշխարհում:

Էվերեստը մոլորակի ամենաբարձր լեռն է

Իրականում ամենաբարձր լեռը Հավայան կղզիների վրա գտնվող Մաունա-Կեան է: Նրա բարձրությունը 10203 մետր է, սակայն լեռան մեծ մասը ջրի տակ է:

****

Չինական պարիսպը միակ ձեռակերտ օբյեկտն է, որն անզեն աչքով երևում է տիեզերքից

Իսկ իրականում չի երևում: Չինական պարիսպը երևալու համար շատ նեղ է: Դրա համար նրան ևս 6 մետր է պետք:

***

Սահարան Երկրի ամենամեծ անապատն է:

Ամենամեծ անապատն Անտարկտիկան է: Նրա մակերևույթը 869 045 քառակուսի կիլոմետր է, իսկ որոշ շրջաններում մոտ երկու միլիոն տարի տեղումներ չեն եղել

***

Լոնդոնի հայտնի Բիգ-Բենը հենց այն ժամերով աշտարակն է:

Բիգ-Բենը աշտարակի զանգն է, որը ժամանակն է ազդարարում: Աշտարակը կոչվում է Սեն Սթիվեն:

***

Ամպերն անկշիռ են

Ամպերը բաղկացած են ջրի մանր կաթիլներից, որոնց ընդհանուր քաշը 500 տոննա է կազմում:

***

Կայծակը երբեք երկու անգամ նույն տեղը չի հարվածում:

Հարվածում է: 

***

Ամենաբարձր ջրվեժը Անխելն է Վենեսուելայում:

Ամենաբարձր ջրվեժը գտնվում է դանիական նեղուցում, ջրի տակ, և որևէ անուն չունի: Նրա բարձրությունը 3505 մետր է: Այո, օվկիանոսներում լինում են ջրվեժներ, գետեր և լճեր, սակայն դրանք լուսանկարելը դժվար է:

***

Ջուրն էլեկտրականություն է հաղորդում:

Էլեկտրականությունը հենց ջուրը չի հաղորդում, այլ դրանում լուծված հանքանյութերը:

***

Ադամանդը հնարավոր չէ մասնատել:

«Թեթև» հարվածը կարող է ադամանդի մեծ կտորը հազար մանր բեկորների վերածել:

***

Բոլոր ծառերը ջուր են հայթայթում արմատների օգնությամբ:

Աֆրիկյան Նամիբ անապատում յուրօրինակ ծառ է աճում, որի տերևները ջուր են մատակարարում արմատներին:

***

Մեծ Բրիտանիան ամենաանձրևոտ երկիրն է Եվրոպայում:

Լոնդոնում յուրաքանչյուր տարի տեղում է 500 մմ մնացորդ, Հռոմում՝ 760, Միլանում՝ 1000: Սակայն Իտալիայում անձրևները մեծամասամբ աշնանն են տեղում, իսկ Մեծ Բրիտանիայում՝ հավասարապես ողջ տարվա ընթացքում:

***

Նեղոսը Երկրագնդի ամենաերկար գետն է:

Ամազոնկան Նեղոսից երկար է 400 կիլոմետրով: Նրա երկարությունը հասնում է 7100-ի:

***

Աշխարհի ամենաաղի լիճը Սև ծովն է:

Ամենաաղի լիճը Դոն Ժուանն է՝ Անտարկտիկայում: Նրա ջուրն այնքան աղի է, որ չի սառցակալվում անգամ -50 աստիճան ցելսյուսի պայմաններում:




Լրահոս