Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դեռևս վերջնական որոշում չունի` մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ այսօր կամ վաղը իրենք վերջնական որոշում կկայացնեն` ինչպես և ում հետ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, կամ էլ առհասարակ` մասնակցել, թե ոչ:
«Մենք չենք սպասում որևէ մեկի առաջարկին: ՀԴԿ-ն իր սկզբունքներին հավատարիմ կուսակցություն է», – նշեց Սարգսյանը: Նրա խոսքով` իրենք կարող են ընտրություններին մասնակցել այնպիսի կուսակցությունների կամ ՀԿ-ների հետ, որոնք մոտ են ՀԴԿ-ին:
Միևնույն ժամանակ Սարգսյանը ընդգծեց, թե իրենք չեն լինի «Ծառուկյան» դաշինքում` հայտարարելով, որ որևէ բանակցություն այդ առումով չի եղել: