Ինչ տեսք ունեին ՀՀԿ-ի ցուցակները նախկինում, և որքան ձայն էր հավաքել կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը: Այն ուներ հետևյալ տեսքը՝

1. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան,

2. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան,

3.  Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան

4. ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյան

5. Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան

6. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան

7. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով,

8.  ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայան,

9. ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյան,

10.  ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյան:

Վերհիշենք, թե ինչպիսին էր կուսակցության համամասնական ցուցակը 2007-ին և 2012 -ին տեղի ունեցած ընտրություններին և, թե ինչ արդյունքներ էր գրանցել կուսակցությունն այն ժամանակ:

2007 թվականին կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում էր Սերժ Սարգսյանը, իսկ առաջին տասնյակն էլ ուներ հետևյալ տեսքը.

1. Սերժ Սարգսյան

2. Տիգրան Թորոսյան

3. Հովիկ Աբրահամյան

4. Կարեն Կարապետյան

5. Ռազմիկ Զոհրաբյան

6. Գալուստ Սահակյան

7. Հրանուշ Հակոբյան

8.  Հարություն Փամբուկյան

9.  Գագիկ Մինասյան

10.  Արա Բաբլոյան

2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկել էր ՀՀ ընտրողների 33.9 %-ը: Արդյունքում` ձևավորվեց ՀՀԿ խմբակցություն 64 պատգամավորով: ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Հանրապետական կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրեց կոալիցիոն, իսկ ՀՅԴ-ի հետ՝ համագործակցության հուշագրեր:
Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվեց կառավարություն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

2012թ. ՀՀԿ ցուցակն ուներ հետևյալ տեսքը:

1. Սերժ Սարգսյան

2. Հովիկ Աբրահամյան

3. Տիգրան Սարգսյան

4.  Տարոն Մարգարյան

5  Սամվել Նիկոլյան

6. Հրանուշ Հակոբյան

7. Գալուստ Սահակյան

8.  Ռազմիկ Զոհրաբյան

9. Գագիկ Մինասյան

10.  Գագիկ Բեգլարյան

2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկեց ՀՀ ընտրողների 44.02%-ը:  ՀՀԿ խմբակցությունում  ընդգրկվեց 69 պատգամավոր, որից 53-ը Հանրապետական կուսակցության անդամներ էին: 2012թ. մայիսի 31-ին ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանն էլ ընտրվեց ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ նախագահ:

Ինչպես տեսնում ենք, 2012 թվականի ընտրությունների հետ համեմատած, ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակն ամբողջովին փոխվել է: Միակ անձնավորությունը, ով մնացել է առաջին տասնյակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:




Լրահոս