Հանրապետության տարածքում`
Փետրվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 10-12 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում`
Փետրվարի 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.40C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -21.00C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.90C