Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից 0։4 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է նախապես ծրագրված ուղևորությունից Եգիպտոս։
Նա պետք է մասնակցեր հեպատիտ C-ի դեմ պայքարին նվիրված միջոցառման: «Բարսելոնա» – ՊՍԺ պատասխան հանդիպումը մարտի 8-ին է։