«Ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանին ԱԺ ընտրություններից հետո առաջարկվել է Վանաձորի փոխքաղաքապետի պաշտոնը, եթե ըստ արժանվույն աշխատի ՀՀԿ-ի համար։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՎԿ-ի ևս երեք անդամի առաջարկվել է բաժնի պետերի պաշտոններ։ Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց․ «Թեև քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ, բայց այս պահին որևէ նման խոսակցություն չկա։ Ավելին՝ ոչինչ չեմ կարող ասել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: