«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ծանր կացության մեջ է հայտնվել: Երբ ՀՀԿ վերնախավը որոշեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Արարատի մարզում ռեյտինգային ցուցակով կառաջադրվի պատգամավորության թեկնածու, բոլորին թվաց, թե այս քայլն արվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ընդդիմության ձայներն իրենցով անելու համար: Եվ երևի իրենք էլ էին այդպես մտածում: Սակայն Արարատում տարօրինակ վիճակ է ստեղծվել:
Ալիկ Սարգսյանի մի քանի օրվա նախընտրական «դվիժենիաներից» հետո բոլորին պարզ դարձավ, որ Ալիկը ձայները խլում է հենց մարզպետ Արամայիսից: Նրանց շրջապատը նույնն է: Բայց մարզպետի վրա էլ է պլան դրած: Նա ինչպե՞ս է իր մարդկանց ձայներով սատարելու, երբ Ալիկն այսքան ակտիվացել է: Իշխանական գզվռտոց է լինելու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: