Ինչո՞ւ Սյունիքի նախկին մարզպետը չի մասնակցում ԱԺ ընտրություններին. նա հիմա ուզբեկների հետ է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում:

Երեկ մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել՝ ՀՀԿ-ն հարմար չի՞ համարել իր առաջադրումը, թե՞ ինքը չի ցանկացել առաջադրվել: «Դա կարեւոր չէ, ես չեմ առաջադրվել ու վերջ»,- ասաց Հակոբյանը: «Մենք ունենք այն, ինչ ցուցակում ներկայացված է, բնականաբար ցանկացողներ շատ կան»,-իր հերթին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը՝ ակնարկելով, որ կուսակցությունը չի ներկայացրել նրա թեկնածությունը:

Իսկ Վահե Հակոբյանը հավելեց, որ հիմա «ուզբեկների հետ շատ ամբիցիոզ բիզնես-պրոյեկտով» է զբաղված: Արդյոք այդ ծրագիրը գյուղատնտեսության կամ հանքարդյունաբերության ոլորտների՞ն է վերաբերում, որտեղ Վահե Հակոբյանն ու իր հայրն խոշոր սեփականություն ունեն, նա հրաժարվեց մանրամասնել: Նա նաեւ չցանկացավ ասել՝  ծրագիրը Սյունիքի մարզո՞ւմ, թե մեկ այլ բնակակավայրում են իրականացնելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս