ԱՄՆ-ի հետախուզությունը արտահոսքից խուսափելու համար տեղեկություններ է թաքցրել Թրամփից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից գաղտնի տեղեկություններ են թաքցրել՝ արտահոսքից խուսափելու համար, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Մասնավորապես, Թրամփից թաքցվել է արտասահմանյան պետություններին հսկելու մեթոդաբանությունը, քանի որ այն կարող էր հայտնվել ԶԼՄ-ներում:

Հատուկ ծառայությունների մտավախությունները կապված են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Թրամփի ակնհայտ համակրանքի հետ:

Պարբերականի հաղորդմամբ՝ նման տեղեկությունները նախկինում ևս թաքցվել են, սակայն հատուկ ծառայությունները հայտնել են միայն փոխանցված տվյալները՝ թաքցնելով միայն աղբյուրները:




Լրահոս