Մալայզիան Կիմ Չեն Ինի եղբոր մարմինը կփոխանցի Հյուսիսային Կորեային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալայզիայի իշխանությունները երկուշաբթի օրը սպանված Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի ավագ եղբոր դին կփոխանցեն հյուսիսկորեական կողմին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մալայզիայի փոխվարչապետ Ահմադ Համիդիին:

Նրա խոսքով՝ մարմինը կփոխանցվի Հյուսիսային Կորեային այն բանից հետո, երբ անցկացվեն անհրաժեշտ բոլոր գործընթացները:

Մալայզիայի իրավապահ մարմինները երեքշաբթի օրը հաստատել էին Կիմ Չեն Նամի մահը, ով  իրեն վատ է զգացել Կուալա-Լուպուրի օդանավակայանում և մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Ոստիկանության տվյալներով՝ անհայտ կինը հեղուկ է լցրել նրա երեսին, որից հետո թաքնվել է: Կան նաև տեղեկություններ, որ երկրորդ կասկածյալ կինը կտորով փակել է Կիմ Չեն Նամի երեսը: Սակայն այդ տեղեկություններից ոչ մեկը դեռևս չի հաստատվել: Այդ գործով Մալայզիայի իշխանություններն արդեն 3 կասկածյալի են ձերբակալել:




Լրահոս