
Ռուսաստանի հետ բանակցություններ պետք է վարել ուժի դիրքից: Այս մասին, ինչպես հայտնում է CNN-ը, ասել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք նախկինի պես ցանկանում ենք վերականգնել Մոսկվայի հետ համագործակցությունը, սակայն միևնույն ժամանակ իրատես ենք մեր սպասելիքների մեջ և մեր դիվանագետներին խորհուրդ ենք տալիս բանակցություններ վարել ուժի դիրքից»,-ասել է Մեթիսը:
Պենտագոնի ղեկավարը նշել է նաև, որ չնայած Մոսկվայի հետ համագործակցության փորձերին՝ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի պաշտպանել ինքն իրեն, եթե «Մոսկվան ցանկանա գործել միջազգային իրավունքին հակառակ»: