Դեսպան Մկրտչյանի հանդիպումները Լիտվայի Սեյմասի հանձնաժողովների նախագահների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Սեյմասի (խորհրդարան) գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյուս Ստանչիկասի հետ։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին ոլորտին առնչվող և հետագա համագործակցության ավելի ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

Կողմերը բարձր գնահատեցին նախորդ տարվա ընթացքում երկու երկրների գյուղատնտեսության փոխնախարարների մակարդակով իրականացված փոխայցելությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա փոխայցելությունների ընթացքում պատվիրակությունների կազմում ներգրավել նաև գյուղատնտեսության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Անդրեյուս Ստանչիկասը կարևորեց 48 գյուղատնտեսական ձեռնարկություններ և կազմակերպություններ ներառող Լիտվայի գյուղատնտեսական պալատի հետ Հայաստանի հետ փոխշահավետ շփումներ հաստատելու հանգամանքը։

Զրուցակիցները քննարկեցին նաև խորհրդարանական մակարդակով համագործակցության հեռանկարները։

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպում ունեցավ նաև Սեյմասի աշխատանքի և սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Ալգիրդաս Սիսասի հետ։

Զրուցակիցներն անդրադարձան ոլորտին առնչվող մի շարք հարցերի, կարևորվեց փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Դեսպանն Ալգիրդաս Սիսասին ներկայացրեց Հայաստանում բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։




Լրահոս