Հայուհին տարվա լավագույն բուժքույր է ճանաչվել Իրանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսֆահան նահանգի «Ալ Զահրա» բժշկական կենտրոնի բուժաշխատող Անահիտ Փիլոսյանը ճանաչվել է տարվա լավագույն բուժքույր:

Անահիտ Փիլոսյանն այդ կոչմանն է արժանացել պրոֆեսիոնալ ունակությունների, ուշադրության և հոգատարության համար, փոխանցում է իրանական Norjugha տեղեկատվական ռեսուրսը:

Նա ծնվել է 1976թ. Աղվազ քաղաքում: Կրթություն  է ստացել հայկական «Քարուն», ապա «Ռաֆֆի» և «Էֆաթ» դպրոցներում: Դրանից հետո ընդունվել է Աղվազի համալսարան և գերազանցությամբ ավարտել: Աշխատում է  «Ալ Զահրա» հիվանդանոցում 2001թ.-ից:




Լրահոս