
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը ժամանակավորապես դադարեցնում է Հայաստանում բոլոր ծրագրերը՝ կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով: Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը:
«Փետրվարի 26-ից մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը կդադարեցվեն «Տաշիր» հիմնադրամի բարեգործական բոլոր ծրագրերը»,-ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2000թ. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կողմից և բարեգործական և հովանավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում և Ռուսաստանում: Հայաստանում հիմնադրամի գործունեությունը վերահսկում է Կարեն Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը: