Սիրիական Հալեպ քաղաքի վերահսկողության վերադարձը կարևոր քայլ էր, սակայն դա չի նշանակում հաղթանակ պատերազմում ահաբեկչական խմբավորումների դեմ: Այս մասին, ինչպես հայտնում է Europe 1-ը, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Հալեպի ազատագրումը կարևոր քայլ էր, սակայն դա չի նշանակում, որ մենք հաղթել ենք պատերազմում: Դրա համար մենք պետք է արմատախիլ անենք ահաբեկիչներին Սիրիայի այլ շրջաններից»,-ասել է նա:
Ասադը նաև նշել է, որ դա «երկար ուղի» կլինի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիան հերքել է Human Rights Watch-ի մեղադրանքները Հալեպում քիմիական զենք օգտագործելու մեջ: