
Sony ընկերությունը թողարկել է Lifelog հավելվածը, որը կարողանում է սահմանել սննդի կալորիականությունը լուսանկարի միջոցով, փոխանցում է NDTV-ն:
Դրա համար անհրաժեշտ է պարզապես լուսանկարել սնունդը, իսկ հավելվածը կալորիականությունը հաշվում է ավտոմատ:
Հավելվածը կարող է ոչ միայն հաշվել կալորիաները, այլև օգտակար խորհուրդներ տալ այն դեպքում, եթե օգտատերն իր մասին տեղեկություններ նշի, ինչպես նաև ցանկալի նպատակներ, օրինակ՝ քաշի կորուստ:
Արդյունքում հավելվածը կարողանում է նվազեցնել վնասակար սննդի քանակությունն ու սահմանել օգտատիրոջ առողջ կենսակերպը:
Նման ծրագիր Sony-ն մշակում է նաև բիզնեսի համար: