Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը պատմել է իր թիմի ավագ Ֆիլիպ Լամի հետ համագործակցության մասին:
«Ես և Լամը միասին ենք հանդես գալիս 7 ու կես տարի և ես հպարտ եմ, որ խաղում եմ այդպիսի հիանալի ֆուտբոլիստի հետ, որը մեր ավագն է:
Մենք միշտ լավ ենք համագործակցում և միասին լավ ենք հասկանում իրար:
Երկուսս էլ գիտենք, թե որտեղ է պետք շարժվել, երբեմն նույնիսկ չեմ նայում նրա ուղղությամբ փոխանցում կատարելու ժամանակ: Երբ ես գնդակով եմ, ուղղակի զգում եմ, թե որտեղ պետք է լինի Լամը», – ասել է նա: