
«Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանը խոստանում է նախընտրական ամենաթեժ կետերից լինել։ Ներկայումս էլ Աջափնյակում արդեն շատ լարված է։ Արման Սահակյանը ամբողջ քրեական աշխարհին մոբիլիզացրել է իր շուրջը։ Այլ ուժերի և թեկնածուների համար նախընտրական շտաբերի տարածքներ չեն մնացել։ Մեզ հասած տեղեկություններով՝ երկու օր առաջ մեծ բախում է եղել ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի հետ։ Հազիվ հաջողվել է «առանց զոհերի» հարթել իրավիճակը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: