Որքան կոշտ լինեմ Ռուսաստանի նկատմամբ, այնքան լավ. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կրկին քննադատել է ԶԼՄ-ներին՝ «ֆեյք» նորությունների համար՝ հայտարարելով, որ «կեղծ ռեպորտաժները բարդացնում են Ռուսաստանի հետ գործարք կնքելու հնարավորությունը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփի խոսքով՝ «ֆեյք» նորությունները մեկը մյուսի հետևից ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Մասնավորապես, Թրամփն «անհեթեթություն» է անվանել իր նախընտրական շտաբի հետ Ռուսաստան կապի մասին նորությունները: Թրամփը նշել է, որ արտասահմանյան պետությունների ղեկավարների հետ իր հեռախոսազրույցների արտահոսքի հեղինակները «պետք է ամաչեն՝ մամուլի հետ միասին»:

«Ես ոչինչ չեմ արել Ռուսաստանի համար, եթե մենք կարողանանք կարգավորել հարաբերությունները, ապա լավ կլինի: Մենք ունենք տաղանդավոր մարդ՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով հանդիպում է նրանց հետ: Սակայն որքան կոշտ լինեմ Ռուսաստանի հետ, այնքան լավ կլինի: Գիտեք ի՞նչ: Ես ցանկանում եմ ճիշտ բաներ անել ամերիկացիների և ողջ աշխարհի համար»,-ասել է Թրամփը:




Լրահոս