Ապրիլի երկուսին կայանալիք ընտրություններին կմասնակցի ինը ուժ` հինգ կուսակցություն և չորս դաշինք: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Այս կուսակցություններն են` «Ազատ դեմոկրատներ», ՀՀԿ, ՀԿԿ, ՀՎԿ, ՀՅԴ, իսկ դաշինքները` «Ծառուկյան դաշինք», ԵԼՔ դաշինք, Կոնգրես-ՀԺԿ դաշինք և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք:
Մուկուչյանը հայտնեց, որ ընտրություններին որպես թեկնածուներ մասնակցում է 1539 մարդ, իսկ ռեյտինգային ընտրակարգով` 1191 քաղաքացի: Նրա խոսքով` ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ թեկնածուները Կոտայքի մարզում են` 110 քաղաքացի, իսկ ամենաքիչը` Արագածոտնում` 60 թեկնածու:
Մանրամասները` տեսանյութում: