
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չի կարող կախված լինել տարածաշրջանում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն չենք ճանաչում: ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի գործընթացների շրջանակներում քաղաքական բանակցությունների ճանապարհով: Եվ չենք կարծում, որ խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել սահմանադրական հանրաքվեից»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում: