
20th Century Fox ստուդիան ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին «ֆեյք» նորության համար, փոխանցում է Deadline-ը:
Կեղծ տեղեկությունները գովազդային քարոզարշավի մաս են դարձել:
Fox-ի մամուլի քարտուղարի խոսքով՝ նրանք ձգտում էին ընդլայնել ավանդական մարքեթինգի սահմանները, սակայն տվյալ դեպքում «ստուդիան սխալվել է»:
«Առողջության համար դեղամիջոց» ֆիլմի գովազդի համար հորինվել է պատմություն, որի համաձայն՝ Պուտինն ու Թրամփը հանդիպել են Ալպերում Volmer Institute բուժկենտրոնում ՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախաշեմին: