Երեկ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը հայտնաբերվել է 79-ամյա կնոջ մոխրացած ու հոշոտված դի:
ArmLur.am-ի հետ զրույցում Արարատ համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը հայտնեց, որ Մ. Մարգարյանը միայնակ էր բնակվում և իր տանը պահում էր թափառող շներ:
«Շուտ էր ամուսնացել, ժառանգներ չուներ, փոքր-մոքր կին էր: Երևի մահացել ընկել է փեջի վրա, փեջն էլ շուռ է եկել և այրվել է»,-ասաց նա:
Ըստ նրա՝ հարևանները նկատել են, որ վերջինիս տանը երկու օր է, ինչ լույս չի վառվել, ինչն էլ անհանգստություն է առաջացրել հարևանների մոտ: Նրանք դիմել են գյուղպետարան:
Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Լուսանկարը` shamshyan.com-ի: