Պետական գույքի կառավարման վարչությունում փետրվարի 17-ին գումարվել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրենների խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով գլխավոր տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատելու և նոր տնօրեն նշանակելու հարց:
Ինչպես տեղեկացրին ՊԳԿՎ-ի լրատվական ծառայությունից, խորհրդի նիստում որոշում է ընդունվել տնօրենին` Գագիկ Կաֆյանին, ազատել զբաղեցրած պաշտոնից, Անդրանիկ Ադամյանին 1 տարի ժամկետով նշանակել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Միաժամանակ, նորանշանակ տնօրենին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում իրականացնել ընկերության փաստաթղթերի և գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ և ներկայացնել ընկերության գործարար ծրագիր: