
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին:
«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Սա մեր դիրքորոշումն է, որը հայտնի է բոլորին»:
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեին անդրադարձել էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, որ հանրաքվեի անցկացումը չի կարող լուծել ԼՂ հարցը: