ՖՈՏՈ. Պարզ միջոցներ բենզինի ծախսերն էապես նվազեցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախ հարց է առաջանում՝ ինչպես նվազեցնել բենզինի օգտագործումը:

Փորձառու վարորդների մի քանի գաղտնիքներ, որոնք կօգնեն խուսափել վառելիքի ավելորդ ծախսից.

Հետևեք մեքենայի սարքինությանը 

Սարքին մեքենան՝ հաջող տնտեսման գրավականն է: Եվ վառելիքի տնտեսման պայքարն անհնար է առանց մեքենայի մեխանիզմների արդյունավետ աշխատանքի մշտական վերահսկման:

Մեքենան մի ծանրաբեռնեք իրերով

Ֆիզիկայի օրենքների համաձայն՝ մեքենայի քաշն ուղիղ ազդեցություն ունի վառելիքի ծախսի վրա: Որքան թեթև է մեքենան, այնքան քիչ բենզին է անհրաժեշտ: 100 կգ ավելորդ քաշը մեծացնում է վառելիքի ծախսը 0,4 լ-ով 100 կմ ճանապարհին:

Հետևեք արագությանը

Չափավոր արագությունը թույլ է տալիս հասնել վառելիքի զգալի տնտեսմանը: Այստեղ ևս աշխատում են ֆիզիկայի օրենքները: Մեքենաների մեծամասնության մոտ վառելիքի ծախսերը մեծանում են  80 կմ/ժ արագության գերազանցման դեպքում: Օրինակ, 96 կմ/ժ արագության դեպքում վառելիքի ծախսն ավելանում է  14 %-ով:

Հաշվի առեք շարժիչի տաքացման օպտիմալ ժամանակը

Սառը եղանակը զգալիորեն մեծացնում է վառելիքի ծախսերը: -25°С-ի դեպքում ծախսերը մեծանում են 12%-ով, կարճ ուղևորությունների դեպքում 6 կմ-ից քիչ՝ մինչև 22%: Ժամանակակից մեքենաների արտադրողները խորհուրդ են տալիս վարել մեքենան արդեն 30 վայրկյան հետո շարժիչի մեկնարկից հետո, այլ ոչ թե տաքացնել շարժիչը կանգնած վիճակում: Այդպես շարժիչն ավելի արագ կտաքանա: Խորհուրդ է տրվում ցածր ջերմաստիճանի դեպքում շարժիչը տաքացնել 3-5 րոպե:




Լրահոս