«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական և ռեյտինգային ցուցակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու են 9 քաղաքական միավորներ՝ 5 կուսակցություն, 4 դաշինք:

Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվածների ցանկը՝ ըստ կուսակցությունների:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

-Խաչատուր Քոքոբելյան-«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀՇ-ական: Մշտապես եղել է նախկին իշխանության հենասյուներից: Հաջողակ գործարար է, ճկուն բանակցող: Սակայն քաղաքական լայն գործընթացների վրա մեծ հաշվով ազդեցություն չունի: Համարվում է ամերիկամետ գործիչ:

– Հրանտ Բագրատյան- «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ: Ագրեսիվ, կոնֆլիկտային գործիչ է, իրեն մշտապես գերագնահատող: Բայց որ հետաքրքիր լուծումներ է առաջարկում հատկապես տնտեսական ոլորտի օրինագծերի քննարկումների ժամանակ, միանշանակ է: Նա ինտելեկտուալ կերպար է:

– Ստյոպա Սաֆարյան- քաղաքագետ, Աժ նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու անդամ: Ակտիվ գործիչ է, վերլուծական ունակություններով, մարդկային շփումներով եւ ընկալելի կերպար: Ընդ որում, նա ընկալելի է ոչ միայն հասարակական, այլեւ քաղաքական ու նաեւ իշխանական շրջանակների կողմից՝ որպես կառուցողական կերպար:

– Անահիտ Բախշյան- Երեւանի ավագանու անդամ
-Մասիս Այվազյան- ԱԺ նախկին պատգամավոր
– Անժելա Խաչատրյան- ԱԴԿ անդամ
-Արմեն Առաքելյան
– Սոնա Մինասյան
– Նարեկ Այվազյան
-Գագիկ Բաղդասարյան
– Աշոտ Եղիազարյան
– Զեյնալվանդյան Ներսես
– Չիթչյան Լիաննա
– Պողոսյան Արթուր
– Մխիթարյան Վահան
– Սարդարյան Գագիկ
– Շուշանյան Վաղինակ
– Հարությունյան Սամվել
– Մկրտչյան Հմայակ
– Վաչիկ Քոքոբելյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ռեյտինգային ցուցակը այսպիսի կառուցվածք ունի՝

Թիվ 1. Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն: Ստյոպա Սաֆարյան (ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ), Հռիփսիմե Բոչոլյան (երիտասարդական միության փոխնախագահ), Ավետիսյան Հովսեփ (կուսակցության անդամ):
Թիվ 2. Արաբկիր-Աջափնյակ-Դավիթաշեն: վարչության անդամ Առաքելյան Արմեն, ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Բաղդասարյան Գագիկ, գործարար Արա Խաչատրյան:

Թիվ 3. Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ: «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյան, անկուսակցական, «Ռիալթի» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, Իրինա Չիտչյան, ԱԺ փորձագետ Լիանա Ստեփանյան:

Թիվ 4, Կենտրոն, Էրեբունի-Նուբարաշեն: ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյան, «Էլեկտրիկ Երեւան» ՀԿ հիմնադիր Նարեկ Այվազյան, «Ծիր-կաթին» նախակրթարանի տնօրեն Լիաննա Չիտչյան:

Թիվ 5. Արարատ: «էլեկտրիկ Երեւան»-ի ծրագրերի համակարգող Հմայակ Մկրտչյան, գործարար Գալստյան Տիգրան, «Ազատ դեմոկրատներ»-ի հիմնադիր անդամ Սուրեն Հայրապետյան :

Թիվ 6. Արմավիր: Կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյան, կուսակցության անդամ Հայկ Սարգսյան, ուսուցչուհի, կուսակցության անդամ Դիանա Գասպարյան:

Թիվ 7. Արագածոտն: Հովհաննիսյան Արշակ, Ներսիսյան Սոնա, Վանյան Գիվի, կուսակցության անդամներ:

Թիվ 8. Գեղարքունիք: «Միկեւրորինգ» ՍՊԸ հիմնադիր Մալխասյան Ռոստոմ, կուսակցության անդամներ Օհանյան Աննա, Միքայելյան Հարություն:

Թիվ 9. Լոռի: Քաղաքագետ Խանվելյան Նարեկ, Լոռու պատասխանատու Մխիթարյան Վահան, ակտիվիստ Վաղինակ Շուշանյան:

Թիվ 10. Կոտայք: Տնտեսագետ Աշոտ Եղիազարյան, նախկին պատգամավոր Զեյնալվանդյան Ներսես, Սինդոյան Խորեն:

Թիվ 11. Շիրակ: Պատասխանատու, վիրաբույժ Պողոսյան Արթուր, գործարար, «Ագլո-Հոլդինս» ՍՊԸ հիմնադիր Խեչոյան Արմեն, Ադամյան Վարդգես, կոնսերվատորիայի պրոֆեսոր:

Թիվ 12. Սյունիք: Գործարար, «Քառտ» ՍՊԸ հիմնադիր, գործարար Սարդարյան Գագիկ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյան, Շինուհայրի նախկին գյուղապետ Վարշամ Բագրատյան, Սամվել Հարությունյան, Գորիսի նախկին քաղաքապետ:

Թիվ 13. Տավուշ: Փոխնախագահ Անժելա Խաչատրյան, Վաչիկ Քոքոբելյան, Մեժլումյան Արմեն:




Լրահոս