ՀՀ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում առաջիկայում կրկին կնշանակվեն գյուղապետի արտահերթ ընտրություններ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանից. «Այս ուրբաթ կամփոփվի քվեարկության արդյունքները, որից հետո պարզ կդառնա, թե երբ տեղի կունենա Վարդավանքի գյուղապետի ընտրությունները»:
Հիշեցնենք, որ Վարդավանքում փետրվարի 12-ին տեղի ունեցած գյուղապետի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն՝ Համլետ Թորոսյանը, ստացել էր 13 կողմ եւ 35 դեմ ձայներ: Ի դեպ, Հ. Թորոսյանը դաշնակցական է, հանդես է եկել ինքնառաջադրմամբ եւ Վարդավանքի միջնակարգ դպրոցի տնօրենն է: