Երեկ, մինչ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելը, «Մոսկվա» կինոթատրոնում «Ծառուկյան» դաշինքը ներկայացրեց իր համամասնական ցուցակը։ Միջոցառումը փակ էր մամուլի համար։ Փակ քննարկումից հետո լրագրողներին ներկայացվեց դաշինքի առաջին տասնյակը:
Սակայն մինչ փակ նիստի անցկացվելը «Ժողովուրդ»-ը նկատեց՝ ինչպես են միջոցառման կազմակերպչական աշխատանքներով զբաղվող անձինք փնտրում իրենց ռեյտինգային թեկնածուներին: Չճանաչելով նրանց՝ կազմակերպիչները մոտենում էին սրահում շրջողներին եւ հարցնում՝ դուք ռեյտինգայինով առաջադրվողների՞ց եք: Ամբոխի մեջ ռեյտինգայիններին փնտրողները ցանկանում էին գտնել եւ ուղղորդել` նստելու դահլիճում հատկացված տեղերը: