
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում եւ Վրաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիքի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը, Հարավային Կովկասի գրասենյակի աշխատակից Գուստաֆ Ուինստրանդը, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի աշխատակից Մարտին Ֆրիդրիկսոնը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր՝ ընդգծելով Օմբուդսմանի հաստատության կարեւորությունն այս ոլորտում: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության, փակ հաստատություններում խոշտանգման եւ վատ վերաբերմունքի կանխարգելման, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք հարցերի:
Կողմերը կարեւորել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց համագործակցությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ավելի ընդլայնել այն եւ դարձնել շարունակական:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ