Համամասնական ընտրացուցակներում բավական հետաքրքիր դեմքեր կան: Օրինակ` «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, որն առաջադրվելու է նաեւ ռեյտինգային ընտրակարգով:
Այստեղ է նաեւ Հ. Աբրահամյանի զարմուհին` Կարինե Պողոսյանը, որը վերջերս լքեց ՀՀԿ-ն՝ դուրս գալով Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից: Իսկ ահա անձամբ Հովիկ Աբրահամյանը չի ընդգրկվել որեւէ ցուցակում, թեեւ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո հայտարարել էր, թե զբաղվելու է քաղաքականությամբ:
«Ծառուկյան» դաշինքում է նախկին ՀՀԿ-ական` «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը: Ի դեպ, ՀՀԿ ցուցակում ընդրգկվել է պաշտպանության նախկին նախարար, հիմա նախագահի ռազմական կցորդ Միխայիլ Հարությունյանի որդին` Վահան Հարությունյանը, որի անունը գրված է 23-րդ հորիզոնականում: Այդ ցուցակում նաեւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը` Հակոբ Բեգլարյանը, որը պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարն էր: Իսկ ահա անձամբ Գագիկ Բեգլարյանը, որ նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ է, չկա ցուցակում:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի անունն էլ ոչ անցողիկ տեղում է գրված, եւ երեկ նա հայտարարել է, թե գործադիրում աշխատելու առաջարկ է ստացել: Գործադիրում կլինի նաեւ ՄԻԱԿ-ից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: