«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանը զարմանում է ստեղծված քաղաքական դաշտի վրա «Մարդիկ դաշինք են կազմում առանց գաղափարախոսության: Միայն և միայն հայտնվեն ազգային ժողովում, մոտենան կերակրատաշտին, ուրիշ բան չկա, և ժողովրդին գցում են թյուրիմացության մեջ:
«Ոնց կարող է երեկվա իշխանության մեջ կարևոր դերակատարություն ունեցող անձնավորությունը մի օր հետո դառնա ընդդիմություն: Այդպիսի բան չի կարող լինել: Ո՞նց կարող է միանան երկու կուսակցություն, որոնց գաղափարախոսությունը լրիվ տարբեր է. Կամ ընդհանուր առմամբ գաղափարախոսության մասին կարծիք լինել չի կարող: Մենք դեմ ենք և նման ընդդիմությանը, և նման մարդկանց, նման կուսակցություններին, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին»,- ասել է Կոմկուսի նախագահը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: