ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան վրա քարեր են նետել, ասվում է ABC News հեռուստաալիքի թվիթերյան էջում:
«Գաղտնի ծառայությունը հետաքննություն է վարում այն բանից հետո, երբ նախագահ Թրամփի ավտոշարասյան վրա ինչ-որ իր է նետվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի լիմուզինը չի վնասվել: Իրավապահ մարմինները ենթադրում են, որ նետված իրը քար է եղել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը դժգոհություն է առաջացնում ամերիկյան հանրության մեջ: ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, այդ թվում նաև այլ երկրներում բողոքի ակցիաներ են անցկացվում: Դժգոհության նոր ալիքը կապված է Թրամփի միգրացիոն հրամանագրի հետ: