ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ ժողովրդի թշնամիներն են: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«Ֆեյք նորություններով ԶԼՄ-ներ՝ @nytimes, @NBCNews, @ABC, @CBS, @CNN. նրանք ոչ թե իմ, այլ ամերիկացի ժողովրդի թշնամիներն են»,-գրել է Թրամփը:
Հունվարին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը CNN հեռուստաալիքը «ֆեյք նորություններ» հեռարձակող հեռուստաալիք էր անվանել:
Ավելի վաղ 20th Century Fox ստուդիան ներողություն էր խնդրել «ֆեյք» նորության համար: