Փետրվարի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ-Ղեյթին։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ արվեց Հայաստանի և արաբական պետությունների միջև համագործակցությանը։ Երկուստեք նշվեց հայ-արաբական հարաբերությունների ավանդական ջերմ բարեկամական բնույթը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։
Հայաստանի արտգործնախարարն ու Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը քննարկեցին միջազգային հրատապ խնդիրներ։