Միջազգային հանրությանը «սառը պատերազմի» ավարտից հետո այդպես էլ չհաջողվեց կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենում անվտանգության հարցով համաժողովի շրջանակներում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հստակ միջազգային կանոնակարգ չունենք, նախկինի պես չկան կայուն հարաբերություններ Ռուսաստանի հետ»,-ասել է Մերկելը:
Նա նաև նշել է, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրի:
«Վերջին 25 տարվա ընթացքում մենք չկարողացանք կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, սակայն Ռուսաստանը մեր հարևանն է, ես ջանքեր կգործադրեմ, որպեսզի լավ հարաբերություններ հաստատենք Ռուսաստանի հետ՝ չնայած տարբեր հարցերում ունեցած տարաձայնություններին»,-ընդգծել է Գերմանիայի կանցլերը: