Մեր կյանքի բոլոր համընկնումներն իրականում լավ մտածված ծրագրեր են. ինչու ենք մենք բախվում դրանց հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդիկ հաճախ հատուկ նշանակություն չեն տալիս պատահականություններին՝ դրանք համընկնում անվանելով: Սակայն հաճախ կյանքում հանգամանքների անհավանական զուգադիպություններ են տեղի ունենում, որոնք եթե նույնիսկ չեն փոխում աշխարհահայցքը, ապա առնվազն բազմաթիվ հարցեր են առաջացնում:

Ինչու ենք մենք բախվում համընկնումների հետ:

Մենք ինքներս ենք ստեղծում մեր իրականությունը

Մեր կյանքում լինում են դեպքեր, որոնք մեր գիտակցական վերահսկողությունից վեր են, օրինակ, երբ մեր անգիտակից ցանկություններն ու մտքերը, որոնք կարող են նյութական դառնալ  հենց անսովոր համընկնումների տեսքով:

Միտքը նյութական է, նույնիսկ անգիտակից միտքը:

Այդ դեպքում հարց է առաջանում. «Մի՞թե ես ինքս եմ մտածել այն վատ բաները, ինչն այժմ կատարվում  է իմ կյանքում»: Այո, սակայն ոչ միշտ: Կարևոր է հասկանալ, որ գոյություն ունեն հանգամանքներ՝ մեր վերահսկողությունից դուրս: Սակայն փաստը մնում է փաստ. այն, ինչ կատարվում է մեր կյանքում, պատասխանն է մեր մտքերին:

Ազդանշանները տարբեր են լինում

Մեր գլխում տարբեր մտքեր, կերպարներ են առաջանում, որոնք արտահայտում են մեր երազանքները, վախերը և այլն: Տիեզերքն իր հերթին արձագանքում է այդ մտքերին և դասավորում դրա հետ կապված իրադարձությունները: Եվ ինչ-որ պատահականությամբ դրանք մի օր վերադառնում են:

Սակայն միևնույն ժամանակ սխալ կլինի պնդել, որ այն ամենը, ինչը մեզ հետ կատարվում է, մեր մտքերի արդյունքն է: Պետք է հաշվի առնել ևս մեկ կարևոր գործոն. այն ժամանակ, երբ մենք ստեղծում ենք մեր իրականությունը, մյուսներն էլ իրենցն են ստեղծում: Դա կոլեկտիվ աշխատանք է: Եվ եթե պատահական հանդիպում եք անծանոթի հետ փողոցում, դա չի նշանակում, որ նա եղել է ձեր մտքերում: Հնարավոր է, որ դուք եք նրա մտքերը:

Հայելու էֆեկտ

Վերոնշյալն ավելի հասկանալի է դառնում, երբ պատկերացնեք, որ ձեր ոտքերի տակ միշտ հայելի կա: Եվ այն ամենն, ինչն արտացոլվում է հայելու մեջ, իրականություն է դառնում: Միայն խնդիրն այն է, որ հենց հայելին իրականությունն է:

Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր Բերնարդ Բեյթմանն ասում է. «Համընկնումները պատահականություն համարելով՝ խոստովանում ենք, որ դրանք սկզբնապես նշանակություն կամ մեծ կարևորություն չունեն»: Պատահականությունը բացատրություն չէ, այլ տեղի ունեցածի պնդում:

Ուշադրություն դարձրեք նշաններին, սակայն մի չափազանցրեք՝ դրանք բացահայտելու գործում:




Լրահոս