ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե Արթուր Աղաբեկյանին և Իշխան Զաքարյանին հրավիրել են ԵԿՄ համագումարին մասնակցելու, սակայն նրանք չեն եկել:
«Արթուր Աղաբեկյանին և Իշխան Զաքարյանին որպես ԵԿՄ վարչության անդամներ ուղարկվել է և ծրագիրը, և մանդատները, և օրակարգը, որ գան ներկա լինեն, չեն եկել: Մենք դաժե որ չուզենայինք էլ իրանց ընտրեինք, պիտի իրանք գային, ներկա լինեին»,-նշեց նա:
Հավելենք, որ այսօր ընտրվեց ԵԿՄ վարչության նոր կազմ, որի կազմում բացակայում էր Իշխան Զաքարյանը: