Թուրքիան դատապարտում է Արցախում անցկացվելիք հանրաքվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Milliyet-ի տեղեկացմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Թուրքիան չի ճանաչելու այդ հանրաքվեի արդյունքները:

«Դա վնաս կհասցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և մնայուն լուծում գտնելու համար գործադրվող ջանքերին: Մեր երկիրը դատապարտում է այդ գործողությունը, որը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մի նոր խախտում է: Թուրքիան չի ճանաչի այդ հանրաքվեն և դրա արդյունքները»,-ասված է հայտարարությունում:

Թուրքիայի ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարության համաձայն՝ Արցախում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն «հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներին և ԵԱՀԿ սկզբունքներին»:




Լրահոս