Դոնալդ Թրամփը` թանկարժեք ճամփորդությունների սիրահար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթական հանգստյան օրերն է անցկացրել Ֆլորիդայում գտնվող իր շքեղ առանձնատանը,-նշում է abc NEWS-ը: Աղբյուրը փաստում է, որ ամեն անգամ ԱՄՆ նախագահի այսպիսի ճամփորդությունները բավականին թանկ արժեն:

«Ամեն անգամ, երբ նախագահ Թրամփը օգտվում է «Օդուժ Առաջին»-ից մենք վճարում ենք դրա համար»,-ասել է հարկատու Թոմ Ֆիթոնը:

Սպիտակ տունը չի հրապարակում նախագահական ճամփորդությունների վճարների ճշգրիտ քանակը: Հարկ է նշել, որ Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքն օրական 500.000 դոլլար է ծախսում Թրամփին պատկանող աշտարակի պահպանությունն իրականացնելու համար:

Հետաքրքրականն այն է, որ Թրամփն ինքը նախկին նախագահին հորդորում էր ավելի շատ զբաղվել երկրի կառավարմամբ, քան ծախսատար ճամփորդություններով:




Լրահոս