Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբավորման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին «Հաց բերող» ազատ արձակելու պահանջով երթը:
Երթի մասնակիցներն այս պահին շարժվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` իրենց աջակցությունը ցույց տալու Արթուր Սարգսյանին եւ խնդրելու, որ փետրվարի 9-ից սկսած հացադուլը դադարեցնի:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ, սակայն փետրվարի 9-ին նրան կալանավորել էին: